Թուրքիայում 26-ամյա Ռըզա Էրը սպանել է իրենից բաժանվել ցանկացող կնոջը եւ նրա մորը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ 5 տարի առաջ ամուսնացած Մեհտափ Էրը ցանկացել է ամուսնալուծվել եւ մինչ դատարանի որոշումը, տեղափոխվել է մոր տուն։ Ռզըա Էրը, իմանալով, որ կինը հեռացել է մոր տուն, արագ գնացել է այնտեղ, ատրճանակով կրակել կնոջ եւ նրա մոր ուղղությամբ։ Կինը տեղում է մահացել, իսկ կնոջ մայրը՝ հիվանդանոցում։

Հարեւանները պատմել են, որ մահացած կինը իրենց ասել է, որ ամուսինը ցանկանում է իրեն սպանել եւ իր համար փորած գերեզմանի նկար է հեռախոսով ուղարկել։