Երկուշաբթի Հոնկոնգում չկառավարվող դպրոցական ավտոբուսը դուրս  է եկել մարդաշատ մայթի վրա, ինչի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել, հաղորդում է South China Morning Post-ը:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մոտ 14:00-ին, երբ քաղաքային դպրոցներից մեկի մոտ կայանված ավտոբուսը սկսել էր շարժվել, երբ վարորդը դուրս էր եկել մեքենայից:

Վարորդը փորձել էր հասնել եւ կանգնեցել տրանսպորտային միջոցը, բայց նրան չի հաջողվել: Ավտոբուսը դուրս էր եկել մայթի վրա, մի քանի մարդու վրաերթի ենթարկել եւ բախվել շենքին: Ականատեսները պատմել են, որ ավտոբուսի տակ մի քանի մարդ էր հայտնվել: