Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները վերջ դրեցին երկրում երկիշխանությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեսակամուրջի ժամանակ հայտարարել է պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը։
Նրա կարծիքով՝ ընտրությունների արդյունքներն, ընդհանուր առմամբ, կանխատեսելի էին, քանի որ փորձագետները սպասում էին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կհավաքի ձայների շուրջ 70 տոկոսը։ Միաժամանակ, նա շեշտել է, որ համաձայն չէ այն հայտարարության հետ, թե ընտրողների ցածր մասնակցությունը վկայում է Փաշինյանի ու նրա թիմի աջակցության ցածր մակարդակի մասին։ Փորձագետի կարծիքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության ցուցանիշը ակնհայտորեն ուռճացված էր։
«Ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ ՀՅԴ–ի ձախողումը վկայում է երկրում քաղաքական էլիտայի փոփոխության միտումների մասին, քանի որ քաղաքական հարթակում նոր կուսակցություններ են հայտնվում, ինչպես նաեւ երիտասարդ քաղաքական գործիչներ են հայտնվում»,–պարզաբանել է Կրիլովը։
Բացի այդ, ռուս քաղաքագետը կարծում է, որ հիմնական օրակարգը կլինեն ներքաղաքական հակասությունները, իսկ սոցիալ–տնտեսական բարեփոխումների անցկացումը։ Կրիլովը նաեւ գտնում է՝ պետական կառույցներում մեծ թվով տեխնոկրատներ կհայտնվեն։





























