Շատ կարեւոր է առաջիկա ամիսներին լուծել արդիական հարցեր, օրինակ՝ ՀԱՊԿ քարտուղարի նշանակման խնդիրը, որը Հայաստանում հատկապես սուր է ընկալվում: Այս մասին դեկտեմբերի 10-ին տեսակամուրջի ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական հասարակության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
Փորձագետը կարծում է, որ խնդիրը նաեւ հենց կազմակերպության գործունեության մեջ է:
«Սա իսկապես ՀԱՊԿ ներսում փոխգործակցության խնդիր է, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրի հետ բոլորովին կապված չէ: Դա Կազմակերպության աշխատունակության աստիճանն է եւ նրա հեղինակության բարձրացումը:
Կարելի է ակնկալել, որ այստեղ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն: Եթե ոչ, ապա ՀԱՊԿ-ն կվերածվի ԱՊՀ անալոգի՝«փխրուն» կազմակերպության, որը չի կարողանա իր անդամների հարցերը լուծել», - համոզված է Կռիլովը:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կովկասագիտության կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշեւն իր հերթին նշեց, որ մոտ ապագայում լուծվելիք խնդիրները ներառում են երկու երկրների եւ պետական մարմինների միջեւ տեղեկատվական փոխգործակցության բարձրացումը:
««Երբ որոշակի անհամապատասխանություն է տեղի ունենում այս կամ այն որոշումների դրդիչ պատճառներում, անտեղի ավելորդ տեղեկատվական լարվածություն է առաջանում, որը կարող է բացասական հետեւանքների հանգեցնել», - ընդգծեց Արեշեւը:
Միեւնույն ժամանակ, ըստ նրա, սա վերաբերում է նաեւ ՀԱՊԿ արդեն պաշտոնաթող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված միջադեպին: Սակայն Արեշեւը հույս հայտնեց, որ իշխանության մարմինների ձեւավորմանը զուգընթաց Հայաստանում խնդիրները կլուծվեն հօգուտ ընդհանուր բարօրության:





























