Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանխատեսելի էին, քանի որ դրանք հետհեղափոխական էին։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանությունը վայելում է բավական լայն հասարակական աջակցություն, եւ դա էր ընտրություններն այսքան կարճ ժամկետում անցկացնելու պատճառներից մեկը։
«Դա կապված է այն բանի հետ, որ, ասենք, մայիսին այն բոլորովին այլ տեսք կունենար։ Սա կարելի էր սպասել, եւ սա արդյունքն էր այն բանի, որ պահպանվել է պարոն Փաշինյանի եւ նրա համախոհների հանդեպ շատ լայն աջակցությունը»,- ընդգծել է քաղաքագետը՝ նշելով, որ Փաշինյանի վարկանիշն արդեն սկսել է ընկնել։
Բացի այդ, ինչպես նշել է Իսկանդարյանը, խորհրդարանական հանրապետությունում, ինչպիսին Հայաստանն է, փաստացի չկան քաղաքական կուսակցություններ, ինչը նրա կարծիքով՝ «այդքան էլ ուրախ» չէ։
«Կուսակցական համակարգը կոլափսի մեջ է, եւ անգամ այն, որ կար, եւ այն կառույցները, որ իրենց անվանում են քաղաքական կուսակցություններ, այդպիսին առայժմ չեն համարվում։ Դրանք կա՛մ քաղաքական գործչի շուրջ մարդկանց ինչ-որ խումբ է, կա՛մ ընդհանուր հետաքրքրություններով ինչ-որ ակումբներ, կա՛մ մեկանգամյա կառույցներ, որոնք ստեղծվել են որպես ընտրազանգվածային մեխանիզմներ»,- պարզաբանել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը», որը պատկանում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, նույնպես մինչեւ կուսակցություն դառնալը ճանապարհ պետք է անցնի
Այս ամենը, քաղաքագետի կարծիքով, լուրջ մարտահրավեր է, քանի որ խորհրդարանում, փաստորեն, քաղաքական ընդդիմություն չի լինի։ Դա, ինչպես կարծում է Իսկանդարյանը, կհանգեցնի խորհրդարանում գործող իշխանության կողմից քաղաքական իշխանության մենաշնորհելուն։
«Սոցիալական բարձր աջակցություն են վայելում, օրինակ, ոչ հանրահայտ բարեփոխումների իրականացման համար․․․ Էյֆորիան կվերջանա։ Բոլորովին այլ վարկանիշներ կլինեն, եւ ստիպված կլինեն վերաձեւել քաղաքականությունը, կսկսվեն պառակտումներ, դիմակայություններ, եւ այդ ժամանակ կսկսի ստեղծվել նոր քաղաքական համակարգ, ինչպես մեզ մոտ 90-ականներին էր, որոնց էլ մենք կարծես վերադարձել ենք»,- ամփոփեց Իսկանդարյանը։





























