Մեզ համար սպասելի էին ընտրությունների արդյունքները․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Քրիստոենա-ժողովրդականվերածնունդ կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։

«Ես չէի ասում, որ  80 տոկոս ձայն կունենա Փաշինյանը։ Եվ շատ լավ է՝ ժողովուրդը ստացավ Ծառուկյան ընդդիմադիր, իրենք էլ չգիտեն՝ ինչ են անելու, դա նորմալ է։ Ստացանք այն, ինչ որ ստացել ենք։  Ծառուկյանն ընդդիմադիր է, բա եթե մեկը իշխանություն է, մյուսն ընդդիմություն պետք է լինի»,– ասաց Շիրինյանը։

Շիրինյանն ասաց, որ իրենք փողոցային ընդդիմություն չեն լինելու, լինելու են այլ ընդդիմություն, որի մասին հայտարարություն կտարածեն։

Հիշեցնենք, որ խորհրդարան են անցել 3 ուժ՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

ԱԺ արտահերթ ընտրություններում թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրեական գործ