«Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլը կվերականգնվի մինչեւ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի Լոնդոնի «Արսենալի» հետ պատասխան հանդիպումը: «Բարսելոնայի» բժիշկները չեն նշել թիմի ավագի վերջնական ապաքինման ժամկետը, բայց վստահ են, որ դրա համար 19 օրը բավական է: «Արսենալի» հետ առաջին խաղում որակազրկվել է կատալոնացիների մյուս կենտրոնական պաշտպանը` Ժերարդ Պիկեն, եվ Պույոլը կազմ վերադառնալն իսկական ժամանակին կլինի: