Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը Միլանի «Ինտերի» ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այդ մասին հաղորդում է Eurosport-ը` հղում անելով Football Italia-ին:
Ամռանը «ներաձուրիները» ծրագրում են կրկնակի գործարք իրականացնել` գնելով Արշավինին եվ «Արսենալի» մեկ այլ խաղացող հոլանդացի Ռոբին վան Պերսիին: «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին պատրաստ է լոնդոնյան ակումբի առաջտարների համար վճարել 45 միլիոն ֆունթ սթերլինգ: Ավելի վաղ բրիտանական մամուլը գրում էր, որ Արշավինն ամռանը կարող է տեղափոխվել «Չելսի» կամ վերադառնալ «Զենիթ»:





























