Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում հետաքրքիր պատկեր է ուրվագծվել:

Այստեղ զարմանալիորեն, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանն ընդամենը 1961 ձայն է ստացել, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ընտրական տարածքում նա ստացել էր մոտ 18700 ձայն: Այստեղ ՀՀԿ-ից ավելի շատ ձայն է ստացել Վիգեն Սարգսյանը՝ 4087 ձայն:

Հատկանշական է, որ այս ընտրական տարածքում ՀՀԿ-ից առաջադրված կուսակցապետեր Հայկ Բաբուխանյանն ստացել է ընդամենը 179 ձայն, Արտաշես Գեղամյանը՝ 146 ձայն: նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն ստացել է 161 ձայն, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ընդամենը 330 ձայն:

Նշենք, որ նորաստեղծ ՔՈ կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը նրանցից շատ ձայն է հավաքել՝ 424:

ՀՅԴ-ից գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը հավաքել է ընդամենը 260 ձայն:

Փոխարենը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ներկայացված հայտնի անձինք են շատ բարձր ձայներ հավաքել: Առաջին տեղում փոխվարչապետ Տրգրան Ավինյանն է, ով ստացել է 14 314 ձայն, երկրորդը Լենա Նազարյանն է (11 300), երրորդը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինս նախորդ ընտրություններում ընդամենը 1800 ձայն էր ստացել: Նրանք երեքն էլ ընտրվել են պատգամավոր ռեյտինգային կարգով:

«Իմ քայլը» դաշինքից առաջադրված Տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ստացել է 6849 ձայն, մշակությի նախարար Լիլիթ Մակունցը՝ 5087 ձայն, իսկ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ 2588 ձայն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ամենից շատ ձայն ստացել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ 1671 ձայն եւ կրկին ընտրվել պատգամավոր, մինչդեռ նախորդ ընտրություններում որպես «Ելք»-ի թեկնածու ստացել էր 3068 ձայն:

Հետաքրքիր պատկեր է ԲՀԿ-ի թեկնածուների դեպքում: Տիգրան Ուրիխանյանը ստացել է 1154 ձայն, մինչդետ նախորդ տարի նույն տարածքում ստացել էր 3 անգամ ավելի ձայն՝ 3779: Իսկ ահա սկանդալային պատմություններով հայտնի Զոհրաբ Զոհրաբյանն այս անգամ ստացել էր 632 ձայն, մինչդեռ մեկ տարի առաջ նրա ցուցանիշը նույն տարածքում 5000-ից ավելի էր: Հատկանշական է, որ ԲՀԿ-ի ոչ մի թեկնածու այս ընտրական տարածքում չի ընտրվել:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով առաջադրված էր «Մենք» դաշինքի կողմից, ստացել է 661 ձայն: