Երկու հանդիպում պահանջվեց անցկացնել «Չելսիից» եւ «Էվերթոնից» Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ փուլում: Լիվերպուլում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ եւ նշանակվեց վերախաղարկում: Լոնդոնում նույնպես գրանցվեց ոչ-ոքի` 0-0:
Լրացուցիչ ժամանակում «Չելսին» եւ «Էվերթոնը» մեկական անգամ գրավեցին միմյանց դարպասը, ընդ որում հյուրերը հաշիվը հավասարեցրին լրացուցիչ ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ:
11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին լիվերպուլցիները, որոնք եւ նվաճեցին հինգերորդ փուլի ուղեգիր: