Ճապոնիան ծրագրում է ԱՄՆ-ից մոտ 150 F-35 ինքնաթիռ-կործանիչ գնել՝ տեղեկացնում է VOX-ը։
Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչ Կեյտարո Օնոն լրագրողներին հայտնել է, որ կառավարությունն այդ որոշման մասին կհայտարարի հաջորդ շաբաթ։
Սա խոշոր գնում է Ճապոնիայի համար, քանի որ յուրաքանչյուր F-35-ը 100 մլն դոլար արժի։ Օնոյի խոսքերով՝ նպատակն այն է, որ 147 հին կործանիչները փոխարինվեն ավելի ժամանակակից նորերով, ինչը երկրին պաշտպանական մեծ հնարավորություններ կտա։





























