ԵՄ ութ երկրներ ընդգծել են, որ Իրանի միջուկային համաձայնագրի կողմնակից են՝ կոչ անելով Թեհրանին դադարեցնել «տարածաշրջանային ապակայունացնող գործունեությունը», մանավանդ բալիստիկ հրթիռների արձակումը՝ տեղեկացնում է AP-ն։

ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի եւ Միացյալ Թագավորության դեսպանները հանդես են եկել հայտարարությամբ, որում հաստատվում է, որ Իրանը միջուկային ոլորտում շարունակում է կատարել իր պարտավորությունները։ Միաժամանակ, նշվում է, որ բալիստիկ հրթիռների հետ կապված գործունեությունը, այդ թվում միջուկային մարտագլխիկներով հրթիռների արձակումը, ԱԽ բանաձեւի խախտում է։