«911» ծառայությունը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20։59-ին, ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Մեգնում» գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արմալի» ՍՊԸ–ին պատկանող «Մեգնում» գազի ճնշման կայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Գ. Հ.-ն (ծնված 1953 թ.) ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Հ.-ն հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: