Անկարայում ռելսերից դուրս են եկել Քոնյա ուղեւորվող արագընթաց գնացքի երկու վագոնները, հայտնում է NTV-ն:

Գնացքն այնուհետեւ բախվել է մերձքաղաքային գնացքին: Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Ենիմահալլահ շրջանում Մարշանդիզ կայարանում:

Վթարի հետեւանքով մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել, նրանց ճշգրիտ թիվը հստակեցվում է:

Ըստ վարկածներից մեկի՝ ողբերգությանն է հանգեցրել հետիոտնային անցումի փլուզումը: