2008 թվականի օգոստոսին Կովկասում տեղի ունեցած պատերազմական գործողություններն ուսումնասիրող Եվրամիության անկախ փորձագիտական հանձնախումբը եկել է այն եզրակացության, որ Վրաստանն է պատերազմ հրահրել:

Այս տեղեկությունը սեպտեմբերի 21-ին տարածել է Spiegel պարբերականը` հղում անելով Բրյուսելում գտնվող անանուն մի աղբյուրի, ով տեղյակ է հանձնաժողովի դեռեւս չհրապարակված զեկույցի բովանդակությանը:

Աղբյուրի հաղորդմամբ, փորձագետները միեւնույն ժամանակ մասնակի մեղավոր են ճանաչել նաեւ Ռուսաստանին, որնէլ իրենց կարծիքով, սկսել է պատերազմական գործողությունները:

Հանձնաժողովի զեկույցը պաշտոնապես նախատեսվում է հրապարակել հաջորդ շաբաթ, իսկ հանձնաժողովի կարծիքի մասին տեղյակ կպահեն Եվրամիության 27 պետությունների դեսպաններին, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի ղեկավարությանը:

Spiegel-ի հաղորդմամբ, զեկույցը մինչեւ հիմա գաղտնի է պահվում, որովհետեւ հանձնաժողովի եզրակացությունների հետ առաջինը պետք է ծանոթանա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Հարկ է նշել, որ ի սկզբանե նախատեսված էր զեկույցն ավարտել մինչեւ 2009 թվականի հուլիսի 30-ը, սակայն փաստաթղթի ներկայացումը Եվրամիության նախարարների խոհրդին հետաձգվել է հանձնաժողովի նախագահ Հայդի Թալյավինի խնդրանքով, քանի որ նա զեկույցին առնչվող նոր փաստաթղթեր էր ձեռք բերել: