Աֆղանստանի հյուսիսային Բալխ քաղաքում թաղման թափորի վրա զինյալների հարձակման հետեւանքով սպանվել է չորս խաղաղ բնակիչ եւ մեկ ոստիկան՝ հայտնում է Xinhua-ն։

Հարձակվողները կրակահերթից հետո թաքնվել են, իսկ ոստիկանները սկսել են հետապնդել նրանց՝ գործակալությանը հայտնել է Աբդուլ Լատիֆը։

Այս պահի դրությամբ որեւէ շարժում կատարվածի պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, սակայն, ըստ Լատիֆի, դրանք թալիբներն են եղել։