Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջատար «Միլանը» 26-րդ տուրում հյուրնկալվելիս 2-1 հաշվով առավելության հասավ «Կիեւոյի» նկատմամբ:
«Ռոսոներիների» կազմում հաշիվը բացեց Ռոբինյոն: Այնուհետեւ Ժելսոն Ֆեռնանդեսը վերականգնեց հավասարությունը: Իսկ 82-րդ րոպեին փոխարինման ելած Ալեշանդրե Պատոն հաղթանակ բերեց «Միլանին»:
Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակեց 55 միավոր եվ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 52 միավորով երկրորդ հորիզոնական կրկին բարձրացավ «Նապոլին», որը տանը 1-0 հաշվով առավելության հասավ «Կատանիայի» նկատմամբ:




























