Իսպանիայի Պրիմերայի 24-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին»: Այս երկու թիմերի եւ Մադրիդի «Ռեալի» դիմակայությունները Իսպանիայում կոչվում են «էլ կլասիկո», քանի որ միայն նրանք երբեք չեն լքել Պրիմերան: Արդեն չորրորդ րոպեին Դավիդ Վիլյան առաջ մղեց կատալոնացիներին: Երկրորդ խաղակեսի սկզբում Անդոնի Իրաոլան 11 մետրանոցից վերականգնեց հավասարությունը: Միայն 78-րդ րոպեին «Բարսային» հաջողվեց խփել հաղթական գնդակը: Առաջնությունում 25-րդ անգամ աչքի ընկավ Լիոնել Մեսին:
Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 65 միավոր եւ շարունակում է վստահորել գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող «Ռեալն» ունի 60 միավոր:





























