Իսպանիայի Պրիմերայի 24-րդ տուրում «Դեպորտիվոն» հյուրնկալվեց «Ալմերիային»: Լա Կորունյայի թիմը պարտվում էր 0-1 հաշվով, սակայն ավելացված հինգերորդ րոպեին հյուրերին փրկեց դարպասապահ Դանիել Արանսուբիան: Անկյունայինի խաղարկման ժամանակ նա եկավ մրցակցի տուգանային հրապարակ եւ խփած գոլով ոչ-ոքի պարգեւեց իր թիմին:





























