Հայտնի դարձան անցած շաբաթ կայացած թենիսի ATP-ի երեք մրցաշարերի հաղթողները: Մեմֆիսի մրցաշարի եզրափակիչում ամերիկացի Էնդի Ռոդիկը 7-6, 6-7, 7-5 հաշվով պարտության մատնեց կանադացի Միլոշ Ռաոնիչին: Մարսելի մրցաշարի եզրափակիչում շվեդ Ռոբին Սոդերլինգը 6-7, 6-3, 6-3 հաշվով առավելության հասավ խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ:
Բուենոս Այրեսում էլ վճռորոշ խաղում հանդիպեցին իսպանացի Նիկոլաս Ալմագրոն եւ արգենտինացի Խուան Իգնասիո Չելան: 6-3, 3-6, 6-4 հաշվով հաղթեց Ալմագրոն:





























