Կրասնոդարի երկրամասի Բերեզովսկի շրջանի մանկապարտեզի 7 երեխա սեպտեմբերի 18-ից 19-ը հոսպիտալացվել է սուր աղիստամոքսային վարակով: Եւս 33-ը` սննդային թունավորման ախտանիշով գտնվում են ամբուլատոր բուժման մեջ:
Շրջանի Ռոսպետնազորի տվյալներով, բոլոր երեխաները հաճախել են Բերեզովսկի շրջանի Զիկովսկիյ մանկապարտեզը, որը ներկա պահին փակվել է համաճարակային հետաքննություն անցկացնելու պատճառով: Թունավորման փաստով գործ է հարուցվել, իսկ սեպտեմբերի 21-ից 25-ը կարանտին է հայտարարվել:




























