Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր Նյու Յորք այցելության շրջանակներում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: հանդիպումը կրելու է ոչ պաշտոնական բնույթ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Սահակաշվիլին հանդիպելու է միայն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Վրաստանի նախագահը իր տիկնոջ` Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսի հետ ԱՄՆ նախագահի կողմից հրավիրված է պաշտոնական ընթրիքի: Նկատենք, որ Վրաստանի առաջին տիկինն արդեն մեկ շաբաթ է, որ գտնվում է ԱՄՆ-ում եւ հանդիպումներ է անցկացնում: Ջորջիա նահանգում նա մասնակցել է բժշկական շրջանակներում անցկացվող բարեգործական միջոցառման եւ ստացել «Հաղճապակե փյունիկ»` վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացան մեջ հսկայական ներդրման համար:
Վրացական պատվիրակության այցելությունը ԱՄՆ կտեւի մինչեւ սեպտեմբերի 25-ը:



















