Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր բանակցությունների կարիք չկա` անկախ ձեւաչափից: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ռուսաստանի միջնորդությամբ հայ-թուրքական բանակցություններ սկսելու մասին լուրերը:
«Կան ստորագրված արձանագրություններ, որոնք պետք է վավերացնել եւ իրականացնել առանց նախապայմանների: Սա է միջազգային հանրության եւ Հայաստանի դիրքորոշումը»,- լրագրողներին ասել է նա:
Նշենք, որ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ներկայումս գտնվում են երկու երկրների խորհրդարաններում եւ սպասում են վավերացման, սակայն Անկարան նախապայմաններ է առաջ քաշել, որոնք հանգեցրել են փակուղու:





























