Սեպտեմբերի 30-ին Բրեստում(Բելառուս) տեղի կունենա Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստը։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից, անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպության պատասխանատվության գոտում գտնվող ռազմաքաղաքական իրավիճակը, ՀԱՊԿ շրջանակներում համակարգված տեղեկատվական քաղաքականության ձեւավորման գործնական քայլերը, մի շարք այլ հարցեր՝ միտված կազմակերպության հետագա զարգացմանը։

Հիմնականներից մեկը կդառնա թմրանյութերի անօրեն շրջանառության գործերի մասին քննարկումը։

Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստի նախօրեին անվտանգության խորհուրդների ղեկավարները ներկա կլինեն ՀԱՊԿ համատեղ դասընթացների երկրորդ փուլին։