Ռուսաստանի կառավարությունն «Առաջին ալիք» ԲԲԸ տնօրենների խորհրդում եւ վերահսկիչ հանձնաժողովում առաջադրել է 12 մարդու: Այդ մասին ասված է ՌԴ կառավարության հրահանգում, որը ստորագրել է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Տնօրենների խորհրդի կազմում առաջադրվել են ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը, կապի եւ հաղորդակցությունների փոխնախարար Ալեքսանդր Ժարովը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը, կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը, ՄԳԻՄՕ-ի ռեկտոր Անատոլի Տորկունովը, «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, կապի նախարար Իգոր Շյոգոլեւը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը եւ այլք:





























