Մինսկում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը գրավեց յոթերորդ տեղը:
Վերջին մրցամարտում հայ ըմբիշները 6-1 հաշվով առավելության հասան Կուբայի ընտրանու նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Լեւոն Ջուլֆալաքյանի գլխավորությամբ Բելառուս էր մեկնել պահեստային կազմով: Եզրափակիչում Իրանի հավաքականը 4-3 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ընտրանու նկատմամբ, իսկ երրորդ տեղի համար պայքարում Բելառուսը նույն հաշվով հաղթեց Ադրբեջանին:




























