Ֆրանսիացի ձախ պաշտպան Պատրիս Էվրան նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, համաձայն որի նա անգլիական ֆուտբոլային ակումբում կմնա մինչեւ 2013/14 թթ. մրցաշրջանի ավարտը: Այդ մասին հաղորդում է Eurosport-ը:
«Կարմիր սատանաների» կազմում 29-ամյա Էվրան երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, նույնքան անգամ նվաճել է Անգլիայի Լիգայի գավաթը, 2007/08 թթ. էլ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:
«Իմ երազանքն իրականացավ այն ժամանակ, երբ ես տեղափոխվեցի «Մանչեսթեր Յունայթեդ»,- նոր պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է Էվրան:





























