Կապանի «Գանձասարը» հաջող է մեկնարկել Թուրքմենստանում անցկացվող ֆուտբոլի «Թուրքմենբաշու Գավաթի» ավանդական խաղարկությունում: Մեր թիմը խմբային փուլի մեկնարկային խաղում 1-0 հաշվով պարտության է մատնել թուրքմենական «Ալթին Ասիր» ակումբին: Միակ գնդակը 51-րդ րոպեին խփել է «Ուլիսից» տեղափոխված պաշտպան Նորայր Գրիգորյանը: Նշենք, որ «Ալթին Ասիրը» մրցաշարի գործող չեմպիոնն է, եվ անցած տարի «Գանձասարին» հաղթել էր 3-0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը կապանցիները կանցկացնեն փետրվարի 22-ին` Մախաչկալայի «Անժիի» երիտասարդական կազմի հետ: Խմբային փուլի վերջին խաղում «Գանձասարը» կմրցի Իրանի երկրորդ դիվիզիոնի «Օհաբ Ղոնբադ» թիմի հետ երիտասարդական կազմի հետ: