Անցած գիշեր Լոս Անջելեսի «Սթեյփլզ Սենթրում» կայացավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի հոբելյանական` 60-րդ հանդիպումը:
Արեւմուտքի հավաքականը 148-143 հաշվով առավելության հասավ Արեւելքի ընտրանու նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձավ «Լոս Անջելես Լեյքերսի» պաշտպան Քոբի Բրայանթը, որը վաստակեց 37 միավոր եւ 14 անգամ տիրեց վահանից ետ եկած գնդակին: Նա էլ արդյունքում ճանաչվեց բոլոր աստղերի հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP): Այս կոչումը Բրայանթի կարիերայում արդեն չորրորդն է:





























