Իրաքում՝ հյուսիսային Քիրքուք նահանգում,  տասնյակ մարդկանց մնացորդներով նոր զանգվածային գերեզման է հայտնաբերվել: Քիրքուքը ժամանակին գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության  տակ, հաղորդում է AFP-ն:

2017-ին անվտանգության ուժերը Հյուսիսային եւ Արեւմտյան Իրաքի ազատագրումից հետո տասնյակ զանգվածային գերեզմաններ են հայտնաբերել:

Նոյեմբերին ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Իրաքում հայտնաբերվել է ավելի քան 200 զանգվածային գերեզման, որտեղ մինչեւ 12000 զոհ է գտնվել, ինչը կարող է ջիհադիստների ռազմական հանցագործությունների կարեւոր ապացույց լինել:

Վերջին սարսափելի  գերեզմանը հայտնաբերվել էր Քիրքուք նահանգի Խավիա շրջանում:

Մնացորդները գտել էին Խավիջում՝ Ալ Աբբասի շրջանի ջրհորում: