Իտալական «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ է դարձել թիմի նախկին հարձակվող Վինչենցո Մոնտելան: Նա մայրաքաղաքային ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչեւ այս տարվա հունիս եվ պաշտոնապես կներկայացվի փետրվարի 22-ին, հաղորդում է Eurosport-ը:

Այդ պաշտոնում նա փոխարինել է Կլաուդիո Ռանիերիին, ով հրաժարական տվեց «Ջենովայից» կրած պարտությունից հետո: Մոնտելան 11 տարի հանդես է եկել «Ռոմայի» կազմում` խփելով 118 գնդակ: 2009 թ. ավարտելով խաղացողի կարիերան` Մոնտելան գլխավորել էր «գայլերի» երիտասարդական թիմը: Իտալիայի առաջնությունում հռոմեացիներն ընթանում են ութերորդ տեղում` առաջատար «Միլանին» զիջելով 16 միավոր: