EuroMillions միջազգային վիճակահանության կազմակերպիչները հայտարարել են այն երջանիկ մարդու անունը, ով դարձել է 76 մլն ֆունտ սթեռլինգի (96,2 մլն դոլար) չափով ջեքփոթի հաղթող, եւ երկար ժամանակ չէր հայտնվում իր շահումը ստանալու համար։

Daily Mail-ը հայտնել է, որ պարզվել է դա 51-ամյա շինարար Էնդրյու Քլարքն է, ով ապրում է անգլիական Լինքոլնշիր կոմսությունում՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նոյեմբերի 2-ին կայացած խաղարկության շահումը խոշորագույն չստացած գումարն էր Մեծ Բրիտանիայի տարածքում, այդ պատճառով թագավորության բոլոր բնակիչները մեծ ուշադրությամբ հետեւում էին, թե ով է այն տանելու։

Բրիտանիայում վիճակախաղի ամենախոշոր շահումը եղել է 2011թ․՝ 160 մլն ֆունտ սթեռլինգ (223 մլն դոլար), որը ստացել է Շոտլանդիայից ամուսնական զույգը։

EuroMillions վիճակահանությունն իր գործունեությունը սկսել է 2004թ․։ Դրա տոմսերը վաճառվում են եվրոպական ինը երկրներում։ Կազմակերպիչների խոսքերով՝ տարեկան տասնյակ միլիոնավոր շահումներ չեն գտնում իրենց տերերին։ Դրա պատճառն այն է, որ գնորդները երջանիկ տոմսը կորցնում են դեռեւս խաղարկությունից առաջ։