Ավելի քան հազար հինգ հարյուր մարդկանց հարցման արդյունքներով պարզվել է, որ զբոսաշրջիկների 55 տոկոսը ճանապարհորդելիս ոչ ստանդարտ վայրերում, օրինակ, կոմիքսների խանութներում, ոչ սովորական թանգարաններում եւ թատրոններում լինելու կողմնակից է՝ տեղեկացնում է Tutu-ն։

Նրանց 19 տոկոսը խոստովանել է, որ ուղեւորությունների ժամանակ միշտ ինչ-որ յուրօրինակ բան է փնտրում, իսկ 36 տոկոսը պատասխանել է, որ հատուկ նման վայրեր չեն փնտրում, սակայն երբեմն հայտնվում են այդպիսի տեղերում։

Հարցվածների 1/3-ը՝ 33 տոկոսը, ասել է, որ իրեն նման տեղերը չեն հետաքրքրում։

12 տոկոսը ճանապարհորդում է ստանդարտ երթուղով՝ այն մտավախությամբ, որ չի հասցնի տեսնել ամենակարեւոր տեսարժան վայրերը։