Համարվում է, որ շները ինչ-որ առեղծվածային կերպով կարող են զգալ «վատ» մարդկանց։ Եւ դա, ինչպես պարզել են գիտնականները, հերթական առասպելը չէ, այլ իրական փաստ, որը գիտական բացատրություն ունի՝ տեղեկացնում է Planet- today-ը։
Բանն ադրենալինի արտադրման մեջ է, ինչպես նաեւ՝ սրտի ռիթմի հաճախականության։ Շները կարող են որսալ այդ գործոնները, որոնք հատուկ են վատ մտադրություններ ունեցող մարդկանց։
Փորձերից մեկի շրջանակներում գիտնականները ուսումնասիրել են այն շների վարքագիծը, որոնց տերերը ձեւացրել են, թե դժբախտության մեջ են հայտնվել եւ դիմել են անծանոթների օգնությանը։
Վերջիններս օգնել կամ չեն օգնել շների տերերին, իսկ հետո փորձել են համեղ բան հյուրասիրել չորքոտանիներին։ Զարմանալի է, որ շներն ընդունել են միայն այն մարդկանց հյուրասիրությունը, որոնք օգնել են իրենց տերերին։
«Մեզ հաջողվեց ապացուցել, որ շները կարողանում են ակնթարթորեն հաշվարկել անծանոթ մարդկանց իրական մտադրությունները»,- ամփոփել են գիտնականները։



























