Լոնդոնյան Թաուերի արարողակարգի պահապանները գործադուլի են դուրս եկել կենսաթոշակի փոփոխության պատճառով։ Բողոքի ցույց իրականացնելու որոշումն ընդունվել է արհմիությունում տեղի ունեցած քվեարկությամբ, տեղեկացնում է «Լենտա Ռու»-ն՝ հղում կատարելով կազմակերպության հայտարարությանը։
Գործադուլի գաղափարին կողմնակից է եղել արհմիության մասնակիցների 91 տոկոսը։
Նստացույցեր են անցկացվել Լոնդոնի պատմական շինությունների առջև, այդ թվում նաև Քենսինգթոնյան պալատի, Հեմփթոն-Քորթի և Թաուերի առջև։ Սպասվում է, որ նման ակցիաներ տեղի կունենան նաև դեկտեմբերի 28-ին և հունվարի 2-ին։ Ամենաերկար՝ 24-ժամյա գործադուլը տեղի կունենա հունվարի 8-ին։
Նշվում է, որ համաձայն նոր կանոնների՝ Թաուերի ծառայողները թոշակային պլանի են անցնելու ամրագրված մուծումներով։ Այստեղ հաշվի չի առնվում վերջին աշխատավարձի չափը, և արդյունքում սպասվում է, որ վերջնական թոշակները կլինեն ավելի քիչ, քան նախկինում։
Վերջին անգամ Թաուերի պահապանները գործադուլի էին դուրս եկել 60-ականների սկզբին։ Այն ժամանակ նրանք փորձում էին հասնել աշխատավարձի բարձրացման շաբաթական 25 շիլինգի (3 ֆունտ) չափով։





























