Բրիտանացի թմրաբարոն Ռոբերտ Դոուսը դատապարտվել է 22 տարվա բանտարկության 1.3 տոննա կոկաինի (որն ուղարկվում էր Ֆրանսիա) մաքսանենգության համար, տեղեկացնում է Sky News-ը։
Թմրանյութերի ընդհանուր արժեքը 240 մլն եվրո է։
Տեղի իրավապահ մարմինները Դոուսին ներկայացնում են որպես «ամենաազդեցիկ և սարսափազդու դեմքերից մեկը Եվրոպայի կազմակերպված հանցավորության շրջանակներում»։
46-ամյա անգլիացուն, որը ծագումով անգլիական Նոթինհեմշիր կոմսությունից է, հայտնաբերել են 2013թ., երբ 20 ճամպրուկ թմրանյութով սպասում էր Վենեսուելա-Փարիզ չվերթին։
Դոուսը համառորեն չէր ընդունում մեղքը, բայց իրավապահ մարմիններին հաջողվեց գաղտնալսել նրա բանակցությունները կոլումբիական թմրակարտելի մի անդամի հետ, որոնք ապացուցում են նրա ներգրավվածությունը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից Եվրոպա թմրանյութերի մաքսանենգության մեջ։
Դոուսին հաջողվեց ձերբակալել լոկ 2015թ., երբ նրա իսպանական առանձնատան խուզարկության արդյունքում հայտնաբերվեցին զենք, խոշոր գումար և գաղտնի հեռախոսներ։
Դոուսի հանցավոր ցանցը գործունեություն էր ծավալում Եվրոպայում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում։
Բացի այդ, նա մեղադրվում է նաև իտալական մաֆիայից թմրանյութեր գնելու մեջ։





























