Սլովենիայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Մեծ Մրցանակի խաղարկությունում հիանալի հանդես եկան մեր երկրի չորս ներկայացուցիչները: 55 կգ քաշային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն եվ Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը եւ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը դարձան մրցաշարի հաղթողներ:

60 կգ քաշային Վահան Ջուհարյանն ու 74 կգ քաշային աշխարհի փոխչեմպիոն եւ Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալաքյանն էլ նվաճեցին բրոնզե մեդալներ: Այս ըմբիշները բացակայում էին Հայաստանի հավաքականի կազմում, որը Մինսկում մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկությանը: Մեր ընտրանու կազմում չէր նաեւ գերծանր քաշային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը: