Կալիֆորնիական Monterey Bay Aquarium-ը ներողություն է խնդրել իր Էբի անունով ջրասամույրի համար, տեղեկացնում է Esquire-ը։

Ջրավազանի աշխատակիցներն իրենց ջրասամույրին նկարագրելու համար մեմեր են օգտագործել, ինչը սոցցանցերի շատ օգտատերերի վիրավորական է թվացել։

«Էբին  փարթամ գեղեցկուհի է (thicc girl)։ Եզակի նմուշ (absolute unit)։ Նա թմբլիկ կատվիկ է (chonk)։ Մի այս տիկնոջ չափսերին նայե՛ք։ Օ, Աստված իմ, նա արդեն այստեղ է»,- գրել են աշխատակիցներն Էբիի մասին։

thicc girl բառակապակցությունը հաճախ օգտագործում են ռեպերները, իսկ մյուս մակդիրները տարածված մեմեր են։ Էբիի պատկերը նույնպես մեմ է դարձել։

Արդյունքում՝ Monterey Bay Aquarium-ի ներկայացուցիչները պաշտոնապես ներողություն են խնդրել։ Ըստ նրանց՝ իրենք չեն իմացել օգտագործվող մեմերի բոլոր նշանակությունների մասին, իսկ հետո եկել են այն եզրակացության, որ թվիթը տեղին չէր։