Օրկնեյան կղզիների արշիպելագում՝ Սանդեյ կղզու մերձակայքով Դեյդրե մրրիկի հետեւանքով առաջացած ուժեղ փոթորիկ է անցել։ Երբ ծովը հանգստացել է, տեղի բնակիչները ծավափին մեծ Ատլանտյան երկնագույն թունոս են նկատել, հայտնում է Fox news-ը։
Ատլանտյան թունոսները խոշոր ձկներ են, որոնց երկարությունը հասնում է մինչեւ 3 մետր, իսկ քաշը հասնում է մինչեւ 900 կգ։ Նրանք ունակ են լողալ 43 կմ/ժ արագությամբ, եւ Ատլանտյան օվկիանոսը կտրել-անցնել 60 օրվա ընթացքում։
«Այն բավականին տպավորիչ հրեշ էր։ Ձկան երկարությունը հասնում էր 2 մետրի, այն իսկապես խոշոր էր»,- տպավորություններով կիսվել է Էմմա Նիվ Ուեբը՝ տեղի ռեյնջեր։





























