Ռիո դե Ժանեյրոյի դատախազությունը պատրաստվում է հարցաքննել Բրազիլիայի նախագահի որդուն, փոխանցում է Российская газета-ն:
Պարզվել է, որ Ֆլավիո Բոլսոնարուի նախկին վարորդ Ֆաբրիսիո Կեյրոսը 2016-2017 թվականներին բանկային հաշվին ունեցել է 1,2 մլն ռեալ (300 հազար դոլար): Ֆինանսական գործունեության վերահսկման խորհուրդը սա ոչ հատկանշական ու կասկածելի է համարել: Ընդ որում՝ Կեյրոսը արդեն 2 անգամ հարցաքննության չի ներկայացել, վերջին անգամ վկայակոչել է վատ ինքնազգացողությունը:




























