Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում հարյուրավոր մարոկկացիներ գիշերային հսկում են անցկացրել՝ նվիրված Ատլասի լեռներում սկանդինավացի զբոսաշրջիկներ Մարեն Յուլանդի եւ Լուիզա Վեսթերագեր Ջեսփերսենի հիշատակին, հայտնում է BBC-ն:

Երկրի բնակիչները Նորվեգիայի եւ Դանիայի դեսպանատների մոտ են հավաքվել պաստառներով՝ «Կերեք մեզ» գրությամբ: Նրանք դեսպանատների շենքերի մոտ ծաղիկներ են դրել եւ մոմեր վառել:

28-ամյա Մարեն Յուլանդի եւ 24-ամյա Լուիզա Վեսթերագեր Ջեսփերսենի մարմինները հայտնաբերվել են երկուշաբթի Մարոկկոյի Ատլասի լեռներում: Աղջիկների սպանության կասկածանքով կալանավորվել է 13 մարդ, որոնցից ոմանք, հնարավոր է, ԻՊ-ի հետեւորդներ են:

Դանիայի իշխանությունները հոլովակ են հրապարակել, որում պատկերված է կանանցից մեկն այն պահին, երբ կտրում են նրա կոկորդը:

Մյուս հոլովակում 4 կասկածյալները հայտարարում են ԻՊ-ին իրենց պատկանելության մասին: