Հնէաբաններն իտալական Ալպերում հայտնաբերել են հայտնի դինոզավրերից հնագույնի՝ տիրանոզավրերի մնացորդներ, որոնք երկրագնդի վրա են ապրել մոտ 200 միլիոն տարի առաջ, հայտնում է Science Daily-ն:

Հետազոտողների խոսքով՝ նոր մողեսին անվանել են Saltriovenator zanellai:

Հետազոտողները հնագույն գիշատիչ դինոզավրի մնացորդները հայտնաբերել են Սալտրիո գյուղի տարածքում պեղումներ կատարելիս, որը գտնվում է Միլանից ոչ հեռու:

Գիտնականների խումբը՝ Անջելո Զանելայի ղեկավարությամբ, որոշել է, որ դինոզավրի քաշը կազմում է մոտ 1,3 տոննա, իսկ հասակը՝ 3 մետր: Saltriovenator zanellai-ն քայլել է չորս թաթերի վրա եւ նրա իրանը նույնպես 3 մետր է:

Տերոպոդը (գիշատիչ դինոզավրերը) համեմատաբար երիտասարդ առանձնյակ է. գիտնականները պարզել են, որ նա ընդամենը 24 տարեկան էր: