Երկրորդ աշխարհամարտի տարիներին վարշավյան գետտոյում ողջ մնացած վերջին հրեան՝ Սիմչա Ռոտեմը, մահացել է 94 տարեկանում, հայտնում է Associated Press-ը:
Ռոտեմը, որը նաեւ ապստամբ էր, երիտասարդ տարիներին հայտնի էր Կազիկ անունով եւ Հոլոքոսթի շրջանում հրեական դիմադրության անդամ էր:
Ռոտեմն օգնում էր հրեաներին գետտոյից գաղտնի տեղափոխել թունելների միջով:
Հրեա ապստամբների պայքարը տեւել է մեկ ամիս: Այս ընթացքում նրանց հաջողվել է ոչնչացնել 16 ֆաշիստի եւ վիրավորել նոտ 100 թշնամու:
Նա երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է այսօր:





























