The Dubai Mall-ում 6,6 մետր բարձրությամբ եւ ավելի քան մեկ տոննա քաշով գունդ է հայտնվել, հաղորդում է МК.RU-ն՝ վկայակոչելով The National-ին:
Մաքրված նարնջի նման գունդը հավաքել են երկու գիշեր: Աշխատանքներին ներգրավված է եղել 15 մարդ: Կոնստրուկցիան ստեղծվել է ԱՄՆ-ում:
Հայտնի է, որ տվյալ գունդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենամեծ ամանորյա գունդ:





























