«Գաթվիկ Էյպորտ Լիմիտեդ» ընկերությունը 50 հազար ֆունտի չափով պարգեւատրում է խոստացել դրոններ արձակած հանցագործներին գտնելու հարցում օգնելու համար, հաղորդում է Sky News-ը:
Պահպանողական կուսակցությունից լորդ Էշքրոֆտն իր հերթին խոստացել է օգնության համար եւս 10 հազար ֆունտ ավելացնել:
Հիշեցնենք, որ Սասեքսի ոստիկանությունը բաց էր թողել տղամարդուն եւ կնոջը, որոնք ձերբակալվել էին օդանավակայանի աշխատանքն ավելի քան մեկ օր խախտած դրոնների արձակման կասկածանքով:
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:





























