Der Spiegel ամսագրում աշխատած եւ շատ հրատարակությունների հետ համագործակցած գերմանացի լրագրող Կլաաս Ռելոտիուսը, հնարավոր է, ոչ միայն հորինում էր իր հոդվածները, այլեւ խարդախությամբ էր զբաղվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով BBC-ին:
Der Spiegel-ը պահաջելու է լրագրողի դեմ գործ հարուցել, քանի որ նա, ենթադրաբար, յուրացնում էր ընթերցողների գումարները, որոնք վերջիններս նվիրաբերում էին սիրիացի որբերի համար:
Ընթերցողները դիմել են ամսագրին եւ պատմել, որ Ռելոտիուսն անձնական էլեկտրոնային փոստից նամակներ էր տարածում՝ կոչ անելով օգնել Թուրքիայում հայտնված սիրիացի երեխաներին: Նա խնդրում էր գումարը փոխանցել իր անձնական բանկային հաշվին: Նրա կոչը կապում են երկու սիրիացի երեխաների մասին նյութի հետ, որոնք ապրում էին Թուրքիայի փողոցներից մեկում: Պարզվել է, որ նյութի մեծ մասը լրագրողը պարզապես հորինել է, ներառյալ, հավանաբար, երկրորդ երեխայի գոյությունը:
Der Spiegel-ը դեռ չի պարզել, թե քանի մարդ է արձագանքել նրա խնդրանքին եւ որքան գումար է նվիրաբերվել:
Ամսագիրը հանցանշաններ է հավաքում դատախազություն դիմելու համար:
33-ամյա Ռելոտիուսը ոչ մի կերպ չի մեկնաբանում վերջին մեղադրանքները:
Նրա աշխատանքներով ադրեն հետաքրքրվել են նաեւ ԱՄՆ-ում. լրագրողը գրել էր ամերիկա-մեքսիկական սահմանին միգրատների դրության մասին, իսկ Der Spiegel-ը, ինչպես նաեւ այլ հրատարակությունները, ակտիվորեն քննադատում էր նախագահ Դոնալդ Թրամփին:
Լրագրողը հոդվածներից մեկում գրել էր, որ Մինեսոտայում տեսել է «Մեքսիկացիներ, հեռու մնացեք» գրությունը, թեեւ դա սուտ է:
Ռելոտիուսը խոստովանել է, որ առնվազն 14 նյութ հորինել է:




























