Դեռեւս 2014թ.-ի դեկտեմբերի 23-ին պետական գրանցում ստացած Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը բացված օրվանից միշտ եղել է իր թիմակիցների կողքին՝ հնարավորության չափով կարողանալով մասնակցել քաղաքացիների խնդիրների լուծմանը: Տեւական ժամանակ չգործելով եւ գործունեությունը դադարեցնելով՝ այսօր հայտարարում եմ, որ Լիբերալ ժողովրդավարական կուսակցության դե ֆակտո գործող քաղաքական խորհուրդը եւ համախոհները որոշում են կայացրել նորից վերաբացել կուսակցությունը: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«2018թ.-ի գարնանից երկրում տեղի ունեցան քաղաքական գործընթացներ եւ պսակվեցին ժողովրդի կողմից թելադրված հեղափոխությամբ: Դեռեւս այդ ժամանակ մեր քաղաքական թիմը որոշում էր կայացրել վերաբացել կուսակցությունը, սակայն, կողմ լինելով հեղափոխությանը, մեր ուժերի ներածին չափով մասնակցություն ունեցանք այդ քայլերին: Այդ իսկ պատճառով հայտարարությունը տեղի է ունենում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո:
Նկատի ունենալով մեր քաղաքական թիմի փորձառությունը, համատեղ անցած դժվար ճանապարհը, սխալներն ու հաջողությունները, ինչպես նաեւ մեծ թվով երիտասարդների ներգրավվածությունը՝ Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը կսկսի իր քաղաքական գործունեությունը ծավալել ի շահ մեր պետության եւ մեր ժողովրդի»:





























