Կովկասի բնության հիմնադրամը (CNF)  10 տարվա ընթացքում Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների աջակցության համար 1,7 մլրդ դրամ է հատկացրել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին,  մամուլի ասուլին ասաց CNF համակարգող Արման Վերմիշյանը:

Վերմիշյանը տեղեկացրեց, որ CNF-ի գործունեությունը ուղղված է Խոսրովի արգելոցի, «Արփի լիճ» եւ «Դիլիջան» ազգային պարկերի, Զանգեզուրի կենսոլորտային համալիրի եւ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի աջակցությանը: Ամենաշատ ֆինանսավորումը հատկացվել է Խոսրովի արգելոցին` տասը տարվա ընթացքում 555 մլն դրամ:

Ինչպես նշվեց, CNF-ի համաֆինանսավորման 40 տոկոսն ուղղվում է հատուկ պահպանվող տարածքների աշխատողների աշխատավարձի հիմնադրամ: Այսպիսով, միայն 2018 թ.-ին այդ աշխատակիցների աշխատավարձը ավելացել է 40 հազար դրամով:

10 տարիների ընթացքում CNF-ը 400 միլիոն դրամ հատկացրել է հատուկ պահպանվող տարածքների տրանսպորտային միջոցների համար, ինչի շնորհիվ ձեռք է բերվել 26 ավտոմեքենա: Այսպես, «Խոսրովի արգելոցի» կարիքների համար ձեռք է բերվել 5 մարդատար ավտոմեքենա, մեկ միկրոավտոբուս եւ 2 պիկապ:

2017-2018 թվականներին CNF-ը սկսել է աշխատել նաեւ հատուկ պահպանվող տարածքների զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այսպիսով, Խոսրովում եւ «Արփի լիճում» տեսախցիկներ են տեղադրվել եւ վերահսկման համար օնլայն ռեժիմով աշխատող շուրջօրյա տեսախցիկներ:

Վերմիշյանը տեղեկացրեց, որ տեսախցիկները հիմնականում տեղադրվում են հատուկ պահպանվող տարածքների մուտքերի մոտ` անօրինական գործողությունները կանխելու համար, ինչպիսիք են` որսագողութնունը եւ ծառահատումները:

Ըստ փորձագետի՝ վերջին տարիներին անօրինական որսի հետ եւ ծառահատումների հետ կապված իրավիճակը բարելավվել է, ինչի մասին են վկայում հազվագյուտ կենդանիների եւ թռչունների պոպուլյացիաների ավելացումը:

Օրինակ՝ արդեն մի քանի տարի Խոսրովի տարածքում բնակվում է Կարմիր գրքում գրանցված ընձառյուծը:

Բացի այդ, Ախուրյան գետի ակունքներում CNF-ի կորցրած էկոհամակարգի վերականգնման աշխատանքների շնորհիվ տվյալ հատվածում հնարվոր է եղել ավելացնել  Կարմիր գրքում գրանցված դեղին ջրաշուշանի քանակը (Ջրաշուշանների ընտանիքի բազմամյա բույս):

Խոսելով հատուկ պահպանվող տարածքների ոլորտի կառավարման մասին՝ փորձագետը նշեց կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Դա մասնավորապես վերաբերում է անօդաչուների ներդրմանը, օնլայն ռեժիմում տեսախցիիկների տեղադրմանը, կադերերի նվերապատրաստմանը:

Բացի դրանից, ռեյնջերների կողմից շուրջօրյա հերթապահության անհրաժեշտություն կա:

2019-ի CNF-ի բյուջեն դեռեւս չի հաստատվել, սակայն Վերմիշյանը չբացառեց, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ֆինանսավորման համար 700 հազար եվրո կտրամադրվի: