Հայաստանը կշարունակի Ռուսաստանի հետ ամրապնդել եւ խորացնել ռազմավարական դաշինքը՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ պաշտպանական ոլորտներում: Այս մասին «ՀԱՊԿ-ի մարտահրավերները, սպառնալիքները եւ իրավաբանական տեսանկյունից զարգացումը» թեմայով անցկացված կլոր եղանի ժամանակ ասաց Դեմոկրատռական կուսակլցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նրա կարծիքով, քիչ հավանական է, որ Հայաստանի մոտ ցանկություն առաջանա ՀԱՊԿ այլ անդամների նկատմամբ նմանատիպ քայլերի գնալ, քանի որ այդ երկրները տարածաշրջանում Հայաստանի հիմնական մրցակիցների հետ սերտ կապեր են պահպանում, որոնք բացի այդ տվյալ կազմակերպության անդամ չեն:
«Հայաստանն այնպիսի պայմաններում էր հայտնվել, որ պետք է որոշակի զիջումների գնար, որոնք չէր ուզում: Դա արդեն վատ է եւ կարեւոր չէ, ինչպես դա տեղի կունենա, քանի որ ՀԱՊԿ կանոնադրությունը պետք է միասնականացվեր եւ պետք է ցանկացած ֆորս մաժորային հանգամանք հաշվի առնվեր», - ասաց Սարգսյանը՝առաջարկելով վերանայել կանոնադրության որոշակի դրույթները, ինչպես նաեւ կազմակերպության անդամ երկրների միջեւ պայմանագրային պարտավորությունները:





























