Ամերիկուհին ոտնաթաթերի նկարներով եւ «պլատոնական ժամադրություններով» ընտանիքի համար կատարյալ Սուրբ Ծնունդի համար գումար է վաստակել, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Mirror-ին:
Կայլա Վուդսը պնդում է, որ մեկ տարվա ընթացքում կարողացել է 2380 դոլար վաստակել: Ֆլորիդայի 21-ամյա բնակչուհին հիվանդապահ է աշխատում եւ մեկ տարեկան տղայի է դաստիարակում: Ընտանիքը պահելու համար նա գրանցվել է ծանոթությունների կայքում, որտեղ տղամարդիկ ժամադրության համար 100-200 դոլար են վճարում:
Բացի այդ Վուդսը հաճախորդներից մեկի խնդրանքից հետո սկսել է լուսանկարել իր ոտքերը, որոնք մինչ այդ տգեղ էր համարում: Այդ ժամանակվանից նա սեփական կայքն է ստեղծել, որտեղ 10 դոլարի դիմաց իր նկարներն է վաճառում, իսկ հոլովակները՝ 40 դոլարով:
Ամենից շատ՝ 150 դոլար, նա կարողացել է վաստակել այն հոլովակի համար, որտեղ բոբիկ քայլում եւ պարում է:
Վուդսը հաճախ է պեդիկյուր անում, բայց հաճախորդները վճարում են դրա համար եւ երբեմն հավելյալ վճարում, որպեսզի նա կոնկրետ գույն ընտրի:
Կինն իր աշախատանքում ոչ մի դատապարտելի բան չի տեսնում, թեեւ իր զուգընկերը հավանություն չի տալիս գումար վաստակելու նման եղանակին: Վուդսը սակայն պնդում է, որ ժամադրությունների ժամանակ հստակ պայմաններ է ներկայացնում:
Այդ կերպ վաստակած փողերով նա կարողացել է Ամանորին ընտանիքի համար նվերներ գնել՝ խելացի ժամացույց, մանկական աթոռ, ժանեկավոր ներքնազգեստ եւ Nintendo Switch:




























